11 06 2018

Երեք ամսում 122 հազար հայաստանցի է այցելել ՌԴ

Երեք ամսում 122 հազար հայաստանցի է այցելել ՌԴ

Հայաստանից Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել է 122 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7%-ով պակաս։  Այս մասին հաղորդում է «ՏուրՍտատ» գործակալությունը:

Արտասահմանյան երկրների Ռուսաստան զբոսաշրջային այցերի ընդհանուր քանակը կազմել է 4,3 մլն։

Ռուսաստան ներգնա զբոսաշրջության 10 երկրները. 

  1. Ուկրաինա - 1,556 հազ. (-1% 2017թ. առաջին եռամսյակի համեմատ)
  2. Ղազախստան - 656 հազ. (0%)
  3. Չինաստան - 216 հազ. (+18%)
  4. Ֆինլանդիա - 204 հազ. (-13%)
  5. Ադրբեջան - 193 հազ. (+7%)
  6. Լեհաստան - 163 հազ. (-14%)
  7. Հայաստան - 122 հազ. (-7%)
  8. Մոլդովա - 111 հազ. (+4%)
  9. Աբխազիա - 105 հազ. (+14%)
  10. Ղրղզստան - 88 հազ. (+6%)։

Ցանկը բաղկացած է 56 երկրից:

Վերջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Դանիա – 3 հազար (0%)
  2. Կանադա – 3 հազար (0%)
  3. Ռումինիա – 3 հազար
  4. Սլովակիա - 3 հազար (0%)
  5. Արգենտինա – 2 հազար
  6. Հոնկոնգ – 2 հազար
  7. Իռլանդիա – 2 հազար
  8. Պորտուգալիա – 2 հազար (+100%)
  9. Սլովենիա - 2 հազար (0%)
  10. Խորվաթիա - 2 հազար 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ