05 06 2018

«Գազպրոմ»-ի մասնաբաժինը «Գազպրոմ Արմենիա»-ի կանոնադրական կապիտալում կհասցվի 100 տոկոսի

«Գազպրոմ»-ի մասնաբաժինը «Գազպրոմ Արմենիա»-ի կանոնադրական կապիտալում կհասցվի 100 տոկոսի

«Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը համաձայնեցրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 5,248 միլիոն լրացուցիչ սովորական բաժնետոմսերը 26,381 միլիարդ դրամով (3,4 մլրդ ռուբլի) ձեռք բերելու հարցը: Այդ մասին հայտնում է vestifinance.ru-ն՝ հղում անելով ընկերությանը:

ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել «ԱրմՌոսգազպրոմ» (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») ընկերության աշխատանքի և բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների մասին ռուս-հայկական համաձայնագրում փոփոխությունները, որոնց համաձայն՝ «ԱրմՌոսգազպրոմ»-ի կանոնադրական կապիտալում «Գազպրոմ»-ի մասնաբաժինը 80 տոկոսից հասցվել է 100 տոկոսի:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 6–ին Գազպրոմը «ՀայՌուսգազարդում» Հայաստանի 20 տոկոս բաժնեմասի գնման պայմանագիր ստորագրեց` իր մասնաբաժինը հասցնելով 100 տոկոսի։  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերը վաճառվեցին 156 միլիոն դոլարով՝ կուտակված պարտքի դիմաց։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ