02 06 2018

Վարդան Արամյան. Թաքնված շրջանառությունը Հայաստանում հիմնականում գտնվում է գյուղատնտեսության ոլորտում

Վարդան Արամյան. Թաքնված շրջանառությունը Հայաստանում հիմնականում գտնվում է գյուղատնտեսության ոլորտում

Փաստաթղթերի շրջանառությունը գյուղատնտեսության առևտրի ոլորտում հնարավորություն կտա ոչ միայն բացահայտել թաքնված շրջանառությունը, այլև գնահատել գների հնարավոր աճի արդարացվածությունը: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով առևտրի ցանցերում հիմնական պարենային ապրանքների գների բարձրացման և օրենդրական դաշտ վերադառնալու մասին հրապարակումները:

Արամյանի խոսքերով, աշխարհում որևէ երկիր չի կարող պարծենալ, որ չի հանդիպել փաստաթղթաշրջանառության և թաքնված շրջանառության հայտնաբերման խնդրին: Հայաստանի պարագայում թաքնված շրջանառությունը հիմնականում գյուղատնտեսության ոլորտում է, քանի որ դա ազատված է շահութահարկից և ավելացված արժեքի հարկից: Խնդիրը լուծել փորձել է նաև նախորդ կառավարությունը՝ փորձելով ներդնել որոշակի փաստաթղթագրման մեխանիզմներ:

Այլ հարց է, որ քննարկվում է ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի կողմից ընտրված գործիքների արդյունավետությունը:

Ֆինանսների նախարարության մոտեցումը, ինչպես նշել է Արամյանը, միշտ էլ եղել է այնպիսին, որ ստվերային շրջանառությունը բերվի «սպիտակ դաշտ»: «Իշխանությունները փորձել են շրջանառությունը բերել չափելի դաշտ, որպեսզի վերջնականապես փակեն կառավարության և բիզնեսի միջև հավերժական բանավեճը, այն, որ վերջինս ապրանքները համապատասխան  փաստաթղթի բացակայության պատճառով բաց է թողնում առանց դրամական անդորրագրի», - ասել է նախկին նախարարը:

Արամյանը հայտարարել է գյուղատնտեսության ոլորտի հարկման թեման առավել քան ակտուալ է: Գյուղատնտեսական հատվածը դեռևս ազատված է հարկերից, և ֆերմերի արտադրած ցանկացած ապրանք շուկա է մուտք գործում առանց փաստաթղթերի: Եվ այսօր, ինչպես և նախկինում, շրջանառության հաշվարկման հստակ մեխանիզմների բացակայության պայմաններում, դա շատ դժվար է վիճարկել տնտեսվարող սուբյեկտների հետ, թե շահույթի հատկապես ինչ ծավալ է նա պահում հարկայինների տեսադաշտից:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Հիշեցնենք, որ մի շարք սուպերմարկետների ներկայացուցիչներ բաց նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով «Երևան Սիթի»-ում ստուգումների արդյունքներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել էր սուպերմարկետներում հնարավոր գնաճին՝ կոշտ գրառմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ