Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում անասնաբուժական օրենսդրության խախտումների պատճառով կասեցրել են Հայաստանից ներկրվող թարմ սառեցված թառափի 100 կգ կշռող խմբաքանակի մուտքը: Այս մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» մամլո հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ապրանքը ժամանակավոր պահեստ է տեղափոխվել:
Անասնաբուժական վերահսկողության ստուգումների արդյունքում պարզվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրից ԵԱՏՄ անդամ մյուս երկիր ներկրվող «ձուկ և ծովամթերք» ապրանքատեսակների մեջ նշված են պատրաստի կամ պահածոյացված թառափի խավիարը: Ներկրված արտադրանքը՝ թարմ սառեցված թառափը, չի համապատասխանում վերոնշյալ արտադրատեսակին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը