ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստուգումներ սկսել Հայաստանում գործող բոլոր մետաղական հանքերում։ Այդ մասին վարչապետն ասել է մայիսի 22-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով մի շարք բնապահպանական հարցերի։
«Մենք տեղեկություններ ունենք, որ բազմաթիվ հանքեր չեն կատարել իրենց պարտավորությունները պետության նկատմամբ».- ասաց վարչապետը՝ հավելելով, որ չկատարված վճարումները հասնում են մի քանի հարյուր միլիոն դրամի:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը չի փակվելու, բայց մյուս կողմից չի կարելի թույլ տալ, որ հանքարդյունաբերությունը լինի այն պայմաններով, ինչ այսօր է լինում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը