10 04 2018

Հայկական լոլիկները կասկածվում են թուրքական լինելու մեջ

Հայկական լոլիկները կասկածվում են թուրքական լինելու մեջ

ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ը  կասկածում է, որ Հայաստանը վերաարտահանում է թուրքական լոլիկ: Այս պատճառովմ ապրիլի 11-ից ստուգումներ կիրականացվեն հայկական ձեռնարկություններում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Տեղեկության համաձայն` Հայաստանից ռուսական շուկա լոլիկ է արտահանում հիմնականում 2 ընկերություն` «Սպայկա» ՍՊԸ-ն և «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որոնք ունեն ինչպես սեփական արտադրությունը, այնպես էլ լոլիկ են մթերում այլ արտադրողներից: Վերջին 6 օրում վերոնշյալ կազմակերպությունները ՌԴ են ներկրել գրեթե 2000 տոննա լոլիկ:

Արտադրության ծավալների աճն ու դեպի ՌԴ առաքումների ինտենսիվությունը վկայում են  լոլիկների, այդ թվում` թուրքական ծագման, վերաարտահանման մասին:

Հարցը քննարկվել է ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցչի հետ: «Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական կողմից տեղեկություններ է պահանջել երկրում լոլիկ արտադրողների մասին, ինչպես նաև 2018-ին աճեցման ծավալների և արտադրման վայրերի մասին:

Լոլիկների այս թեմային Yerevan.Today-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ