Իսրայելական Arkia ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ- Երևան- Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Չվերթները կմեկնարկեն մայիսի 16-ին, որոնք կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի օրը:
Այս մասին հայտնում է քաղավիացիան:
Նշենք, որ Հայաստանում գերակշռում են դեպի ՌԴ ուղիղ չվերթները: Մարտ ամսին ուղիղ չվերթի մասին հայտարարություններ տարածեցին երեք ավիաընկերություններ՝ Ռուսական Red Wings-ը, բելգիական Brussels Airlines-ը,
Չեխական ավիաուղիները (Czech Airlines)
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը