2018 թվականի մարտի 7-11-ը Բեռլինում տեղի է ունեցել «ITB Berlin 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Հայաստանը ևս մասնակցել է ցուցահանդեսին:
Մարտի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրին մանրամասներ, խոսեցին մարքետինգային հետագա քայլերի ու առաջնահերթությունների մասին, ինչպես նաև անդրադարձան Իրանից զբոսաշրջիկների սպասվող հոսքին Հայաստան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը