Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկչության հետևանքով սպանվել է երկու հայտնի դատավոր, տեղեկացրել է Mehr-ը։
Շաբաթ առավոտյան զինված անձը մտել է Իրանի Գերագույն դատարան նախատեսված ակցիայի շրջանակում և փորձել սպանել երկու փորձառու իրանցի դատավորի։ Հուջաթոլեսլամ Ռազինին և Հուջաթուլեսլամ Մոգիսեհը մահացել են ահաբեկչության հետևանքով։
Հարձակվողը դրանից անմիջապես հետո ինքնասպան է եղել։ Նախաքննության տվյալներով՝ հարձակվողը քրեական գործ չի ունեցել Իրանի Գերագույն դատարանում և դատարանի բաժանմունքների հաճախորդ չի եղել։
Ներկայում սկսվել է հետաքննություն՝ այլ անձանց հայտնաբերելու և ձերբակալելու համար, որոնք կարող էին մասնակցած լինել ահաբեկչությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը