Մոսկվան և Թեհրանը համաձայն չեն, որ դրսից ինչ-որ մեկը որոշի մեր երկրների դերը: Մենք ի վիճակի ենք վարել անկախ քաղաքականություն և պատրաստ ենք միասին զարգացնել անվտանգությունն ու տնտեսությունը տարածաշրջանում, խաղաղություն և կայունություն բերել այստեղ: Մեզ պետք չէԱրևմուտքը»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ երկու երկրներն էլ «հենց այս մոտեցումն են դավանում»։
Իրանի նախագահի խոսքով, եթե Իրանն ու Ռուսաստանը հետևեին դրսից եկող հրահանգներին, նրանք արդեն «բազմիցս կփոխեին իրենց արտաքինն ու քաղաքականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը