16 03 2018

2017թ. ԵՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է. Նազարբաև

2017թ. ԵՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է. Նազարբաև

2017 թվականին Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Այդ մասին, ըստ ТАСС-ի, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: 

«ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտուրն աճում է, նախորդ տարի գրանցվել է մոտ 30 տոկոսի աճ, ԵԱՏՄ երկրների հետ Ղազախստանի առևտրի շրջանառությունն աճել է 29 տոկոսով, Ռուսաստանի հետ՝ ավելի քան 30 տոկոսով»,- ասել է նա: 

Ղազախստանի նախագահը նշել է, որ ստեղծվելու է ԵԱՏՄ երկրների էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա. «Մենք ստեղծել ենք ապրանքների, կապիտալի, աշխատանքի ընդհանուր շուկա: 2019 թվականից կստեղծվի էլեկտրաէներգեիայի ընդհանուր շուկա, 2025 թվականից՝ նավթի և գազի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ