Արհեստական բանականության ստեղծումը համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի հետ, այլ գրերի գյուտի հետ: «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Արհեստական բանականությունը շրջադարձային նշանակություն ունի տնտեսության և մարդկության համար: Մեզ համար այս կոնֆերասնը կարևոր է նրանով, որ համընկնում է մեր տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակի հետ՝ աշխատանքի արտադրողականության բարձրացում»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը