26 10 2023

Քաղաքական հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից. Հակոբ Վարդանյան

Քաղաքական հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից. Հակոբ Վարդանյան

Քաղաքական հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից, ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

«Հուսով եմ, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Մենք նման փորձ ունեցել եք խորհրդային տարիներին։ Մենք գազ էինք ստանում Ադրբեջանից, այնտեղից  եկող երեք հսկա գազատար ունեինք,  այժմ, եթե երկրների միջև քաղաքական չկարգավորված հարցեր չմնան, կարող ենք վերականգնել դրանք։ Մենք կարող ենք նաև տարանցիկ երկիր լինել Ադրբեջանից Եվրոպա գազ տեղափոխելու համար։ Նույնը էլեկտրաէներգիային է վերաբերում։ Մենք պատրաստ ենք վերականգնել այդ կոմունիկացիաները։ Դա կարող է փոխել տարածաշրջանի էներգետիկ դիվերսիֆիկացիան»,- ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, ասել է Վարդանյանը։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Վարդանյանը խոսել է սահմանները բաց լինելու դեպքում Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիա փոխանցելու և արտահանելու հնարավորությունների մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ