21 06 2019

Գազի գինն այս տարի չի բարձրանա, բայց կիջնի՞․ մեկնաբանում է պաշտոնյան



«2019 թվականին գազի գինը, հաստատ, չի բարձրանա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Պաշտոնյան նշեց, որ գազի գնի թանկացման խոսելիս հարկավոր է տարանջատել ներմուծվող գազը և ներքին ձևավորվող մարժան:

«Այս պահին վերանայվում են բոլոր ծախսային հոդվածները և կետերը՝ ըստ որոնց ձևավորվում է ներքին մարժան: Աշխատանքները շարունակվում են, այս պահին կանխատեսումներ չենք կարող անել»,- պատասխանեց Վարդանյանը՝ անդրադառնալով գազի գնի հնարավոր իջեցման մասին հարցին:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ