Հունվարի 18-ին գազի գնի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն անդրադարձավ սակագնի հնարավոր բարձրացման հետևանքներին և դրա ազդեցությանը սպառողների վրա:
«Ինչպես գիտենք մեր էլեկտրաէներգիայի արտադրության 30-35 տոկոսը արտադրվում է ջերմաէլեկտրակայաններում, որոնք աշխատում են գազով: Այսինքն, եթե գազի գնի փոփոխությունը եղավ, այդ ջերմաէլեկտրակայաններում հոսանքի արտադրաման ինքնարժեքի բարձրացում տեղի կունենա: Եվ սա պետք է արտացոլվի նաև ընդհանուր վերջնական սպառողի սակագնում: Ուղղակի ամբողջ հարցն այն է, թե ինչ չափով կլինեն այդ փոփոխությունները, եթե դրանք լինեն չնչին, միգուցե համակարգի ճկունության հաշվին դրանք անդրադարձ չունենան վերջնական սպառողի վրա, բայց եթե դրանք լինեն էական, ուղղակի անխուսափելի կլինի դրանց անդրադարձը վերջնական սպառողի սկագնում»,- նշեց Հակոբ Վարդանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը