27 06 2023

Նոր կարգավորում․ Օնլայն տաքսիները ամեն ուղևորի համար հարկ կմուծեն



 

Կառավարությունը որոշել է կանոնակարգել օնլայն հարթակներով ուղևորափոխադրումը։ Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մամուլի ասուլիսում ասաց, որ օնլայն հարթակով ուղևորափոխադրում ծավալելու համար սահմանվել է 1 մլն դրամ տարեկան պետական տուրք, ինչպես նաև սահմանվում է ամեն ուղևորափոխադրման համար փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի վճար։

Ուղևորափոխադրման համար վճարը յուրաքանչյուր ուղևորի դիմաց կկազմի՝

  • 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կանխիկի դեպքում ուղևորափոխադրման արժեքի 2 տոկոսը, անկանխիկի դեպքում՝ 1 տոկոսը։
  • 2025թ․ հունվարի 1-ից՝ կանխիկի դեպքում 3,5 տոկոս, անկանխիկի դեպքում՝ 2,5 տոկոս։
  • 2026թ․ հունվարի 1-ից՝ 5 տոկոս կանխիկի, 4 տոկոս՝ անկանխիկի դեպքում։

Փոխնախարարն ասաց, որ կան նաև այլ հարկեր՝ կանված նրանից, թե որ ռեժիմում է գրանցված տաքսի ծառայություն մատուցողը։

Հարցին, թե՝ սա արդյո՞ք չի բերի տաքսի ծառայության թանկացման, Արմեն Սիմոնյանն ասաց, որ կթանկանա, բայց՝ աննշան։ Ասաց, որ հիմա էլ է թանկացել, ուղղակի հիմա հարկ չեն վճարում։

Փոխնախարարը նշեց, որ օնլայն տաքսի ծառայությունների ոլորտում գրանցվել է 80 հազար վարորդ, սակայն ակտիվ ուղևորափոխադրում է իրականացնում 25-30 հազարը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ