02 04 2024

Տաքսու վարորդներն իրար ծեծել են օդանավակայանում

Տաքսու վարորդներն իրար ծեծել են օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները մարտի 29-ի գիշերվա ժամը 2.50-ին օդանավակայանում ծառայություն իրականացնելիս դրսից վիճաբանության ձայներ լսելով՝ մոտեցել և տեսել են, որ երկու քաղաքացի սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում և փոխադարձ հարվածներ հասցնում միմյանց:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք խուլիգանություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տարվել են գծային բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը:

Երևանի բնակիչ 39-ամյա և Արմավիրի բնակիչ 42-ամյա տղամարդիկ՝ երկուսն էլ տաքսու վարորդ, կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ