14 06 2023

Հայաստանի շրջափակումը միտում ունի խորանալու. Վահե Դավթյան

Հայաստանի շրջափակումը միտում ունի խորանալու. Վահե Դավթյան

Լարվածություն ստեղծելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հայաստանի հնարավոր ինտեգրումը «Հյուսիս-Հարավ» լոգիստիկային, որում Բաքուն փորձում է դիրքավորվել որպես լիիրավ մասնակից ու շահառու (ադրբեջանա-իրանական Քազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար Մոսկվան վերջերս 1,3 մլրդ դոլար վարկ է տրամադրել Թեհրանին): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:

«Ինչու՞ հենց Երասխ:

Երասխը դիտարկվում է որպես «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային կետերից մեկը, ինչի մասին 2021 թ. մայիսին խոսել է նաև Երևանում գտնվող Իրանի արտգործնախարար Զարիֆը: Մասնավորապես, նա ընդգծել էր տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը՝ դրա հիմքում դնելով Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան (Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան-Թբիլիսի) երկաթուղու նախագիծը:

Հատկանշական է, որ նույն այս լոգիստիկայի նպատակահարմարության մասին է պարբերաբար խոսում նաև Հդկաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի ձևավորման համատեքստում:

Լարվածություն ստեղծելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հայաստանի հնարավոր ինտեգրումը «Հյուսիս-Հարավ» լոգիստիկային, որում Բաքուն փորձում է դիրքավորվել որպես լիիրավ մասնակից ու շահառու (ադրբեջանա-իրանական Քազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար Մոսկվան վերջերս 1,3 մլրդ դոլար վարկ է տրամադրել Թեհրանին): Այժմ գլխավոր նպատակներից է «Հյուսիս-Հարավ»-ի միակ հարավկովկասյան մասնակցի կարգավիճակում մնալը՝ բացառելով Հայաստանի տարածքով Սև ծով-Պարսից ծոց մուլտիմոդալ կապը:

Հայաստանի շրջափակումը միտում ունի խորանալու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ