Ցանկացած ապրանքատեսակի դեպքում մթերումը կարևորագույն գործընթաց է, ուշացման դեպքում մարդիկ կարող են լուրջ վնասներ կրել: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փորձագետ Գառնիկ Պետրոսյանը:
«Ինչ վերաբերում է խաղողագործության ոլորտին, ապա շատ կարևոր խնդիր է ֆիլոքսերա վարակը, որի դեմ պետք է շատ լուրջ մասնագիտական պայքար տանել, որ գյուղացին չզրկվի ր այգուց»,-ասաց նա:
Գառնիկ Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել նար Էկոնոմիկայի նախարար Քերոբյանի առաջարկը խաղողագործներին ուղղված, որ կարող են գնալ և տարբեր ընկերություններում աշխատանքի անցնել:
«Նման առաջարկություններին պետք է հումորով վերաբերվել, որովհետև գյուղացին չի կարող չզբաղվել իր այգով, պետք է մտածել, թե ինչպես կարելի է խնդիրը լուծել»,-ասաց նա:
Փորձագետն անդրադարձավ նաև դեպի ՌԴ հայկական կաթնամթերքի արտահանման կասեցմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը