Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները առավոտից շրջում են Երեւանի կենտրոնական փողոցներով եւ առգրավում փողոցում առեւտուր անողների ապրանքը, նաեւ տուգանում մարդկանց:
Փողոցային առեւտրով զբաղվողներին սկսեցին պաշտպանել անցորդներն ու շրջակա շենքերի բնակիչները:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանն ասաց. «Ինչո՞ւ չեն գնում շուկաներ: Իրենց 26 հատ շուկա է հատկացվել, ինչու չեն գնում: Երեւանում փողոցային առեւտուրն արգելված է»:
Կինն արձագանքեց. «Բոլոր շուկաներն էլ գիտենք, մանավանդ Լֆիկի շուկան, ինչի՞ էնտեղ ստուգում չեք անում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը