ԱԺ «Պատիվ» ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դատպարտել է ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնողների և ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ։
«Ոստիկանության առանձին ծառայողներ կատարում են ՔՊ-ական այն պատգամավորի ֆիզիկական հաշվեհարդարի հանձնարարությունը, որը հնչեց խորհրդարանի նախորդ շաբաթվա նիստում:
Հիմա նրանք քաղաքացիների, այդ թվում` պատգամավորների նկատմամբ անձնական սպառնալիքներ են հնչեցնում, որոշների նկատմամբ` իրականացնում:
Թե բա` վատ կլինի:
Իրականում փաշինյանական իշխանության նպատակն արյունահեղության գնալն է, և նրանք դա անում են անձնական բանդաների վերածված, ամոթ էլ է ասել, ոստիկանական տխրահռչակ դեմքերի միջոցով:
Իրականում ոստիկանության միջոցով մեծ սադրանք է նախապատրաստվում, փորձում են պատգամավորներին հունից հանել, որպեսզի կամ ֆիզիկական հաշվեհարդար տեսնեն, կամ պատգամավորներին դրդեն այնպիսի գործողությունների, որն ուղիղ ճանապարհ է բացելու դեպի քրեակատարողական հիմնարկներ:
Հատուկ անարգանքի են արժանի այն բոլոր ծառայողները, ովքեր բռնություն են կիրառում կամ վիրավորում կանանց:
Կրկնակի անարգանքի են արժանի դրանց նման ձևով «ինստրուկտաժ» անողներն ու հրաման իջեցնողները»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը