ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին կատարել է մի շարք նշանակում-ազատումներ:
Համաձայն վարչապետի հրամանագրի՝
Ռոբերտ Մակարյանը վերանշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Արմեն Հարությունյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Գառնիկ Պետրոսյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Գառնիկ Պետրոսյանը 2012-16թթ. ևս զբաղեցրել է նույն պաշտոնը:
Արայիկ Պետրոսյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Թադևոս Ավետիսյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Հայկ Հարությունյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
Սմբատ Գոգյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։
Օրվա մյուս նշանակումները՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը