16 03 2023

Հերթական պարտությունը. Վահե Դավթյան

Հերթական պարտությունը. Վահե Դավթյան

Երևանը այս հարցի շուրջ Մոսկվայի ու Թեհրանի հետ աշխատելու փոխարեն Նյու-Դելիին է խնդրում «Հյուսիս-Հարավ» լոգիստիկան Հայաստանով անցկացնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Հյուսիս- Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցմանը:

«Պուտինն այսօր հրահանգել է նոր լիցք հաղորդել Ռուսաստան (Դաղստան) - Ադրբեջան - Իրան տրանսպորտային միջանցքի կառուցման աշխատանքներին:

Մինչդեռ Երևանը այս հարցի շուրջ Մոսկվայի ու Թեհրանի հետ աշխատելու փոխարեն Նյու-Դելիին է խնդրում «Հյուսիս-Հարավ» լոգիստիկան Հայաստանով անցկացնել: Ճիշտ է, Հնդկաստանն այս ռազմավարության մեջ կարևոր դերակատար է, սակայն տարածաշրջանային կտրվածքում՝ ոչ առաջնային: Հարավային Կովկասը Հնդկաստանի համար աշխարհաքաղաքական օյկումենա չէ: Այստեղ անհրաժեշտ է պայմանավորվել այլ ակտորների հետ:

Մեծ հաշվով, Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքն ու, մասնավորապես դրա մաս կազմող Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքը գնալով ավելի ու ավելի քիչ է դիտարկվում որպես հաղորդակցություն, որը պետք է իրականացվի Հայաստանի տարածքով:

Ու սա լուրջ պարտություն է: Հերթական պարտություն»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ