09 03 2023

Տրանսֆերտների հոսքը Հայաստան 2,5 անգամ աճել է․ ո՞ր երկրներից են փոխանցել․ թվեր

Տրանսֆերտների հոսքը Հայաստան 2,5 անգամ աճել է․ ո՞ր երկրներից են փոխանցել․ թվեր

 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է 2022 թվականի ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները դեպի Հայաստան ըստ երկրների։ Տվյալներից պարզ է դառնում, որ 2022 թվականին տրանսֆերտների հոսքը ավելացել է 2,5 անգամ կամ մոտ 3 մլրդ դոլարով։ Հիմնական դոնոր երկրներ են հանդիսացել՝ ՌԴ, ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսիան, Ղազախստանը և այլն։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան են այցելել 790397 ռուս զբոսաշրջիկներին, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ 2,2 անգամ ավելի շատ է։ Ռուս զբոսաշրջիներից մոտ 60 հազարը մնացել է Հայաստանում, ինչը նպաստել է Ռուսաստանից եկող դրամական հոսքերի կտրուկ ավելացմանը։

ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ֆրանսիայից փոխանցումները պայմանավորված են շարունակվող արտագաղթով։

Ղազախստանից եկող գումարների ծավալը գլխավորապես պայմանավորված է ավտոմեքենաների առևտրով»։

Տվյալների աղբյուրը այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ