Սամսեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ի՞սկ դու տեղյակ ես, որ արտաքին գովազդի տուրքը Երևանում 125%-ով թանկացել է։
Այսինքն քո խանութի պատին, ապակուն փակցված գովազդի համար նախկին 2000 դրամի փոխարեն, Հունվարի մեկից վճարելու ես 4.500 դրամ։
Հասկանու՞մ ես Կառլ, բազմապատկած 2,25-ով, ուղղակի, այդպես է ուզել չինովնիկը, առանց հիմնավորելու իր այդ քմահաճույքը։
Իսկ գիտե՞ս, թե ով է վճարելու այդ գումարը։ Կասե՞ս բիզնեսը, ոչ, գժու՛կ, հենց դու ես վճարելու, քո աշխատավարձից ու թոշակից։ Գիտես ինչու՞, որովհետև բիզնեսը այդ գումարը կարող է հայթայթել միայն ու միայն քեզանից, դժվար զոքանչից խնդրի այդ հավելյալ տասնյակ հազար դրամները։
ՀԳ մի հատ նորից ճշտենք հա՞, դուք եկել էիք ժողովրդին փրկելու, ազատելու չէ՞։ Դուք պնդում էիք, որ թալանի պատճառով հարկերը կորչում են, փաստացի, եթե չթալանվի, պետք է ոչ միայն բավականացնեին, այլև ավելցուկ ունենայինք։ Ձեր գալուց հետո, հարկերն ու տուրքերը անգամներով են աճում՝ համատարած։ Թալանու՞մ եք ապեր...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը