Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նախագիծ են բերել, որով տարեկան 24մլն շրջանառությունը գերազանցող տնտեսվարողները պետք է ՀԴՄ կտրոնի վրա պարտադիր տպեն բոլոր ապրանքների կամ ծառայությունների կոդերը։
ՔՊ ջան, ապեր ջան, որ շատ խնդրենք, կթողնես՞ ապրենք, կլինի դու գնաս, էն թալանչիները գան, մեզ էլի թալանեն։
Որքան անհեթեթ օրենքներ կային, որոնք ՀՀԿ-ի մոտ չստացվեց անցկացնել, հերթով կապեցիք տնտեսվարողների ջանին։ Դուք պատկերացնու՞մ եք որքան ժամանակատար է, կամ այլընտրանքում ծախսատար է մանր բիզնեսի համար, այս անհեթեթ, ոչ մի հակաստվերային էֆեկտ չունեցող գործիքի ներդրումը։
Ախր ձեր ոչ մի նման նախաձեռնություն սպասվելիք էֆեկտը չի տվել, դուք միայն դանդաղեցնում և բարդացնում եք այս երկրում բիզնես մթնոլորտը։
Պետք է հիշել՝ էլ ինչ անհեթեթություն էր ՀՀԿ-ն հորինել, քաղաքացին պետք է գլխի գալիքը նախապես գիտենա
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը