Էս խնդիրն առաջացել է հոկտեմբերի կեսերից, երբ Ռուսաստանում Ղրիմի կամուրջի պայթյունից հետո կտրուկ խստացան մեքենաների ստուգման ռեժիմները՝ լարսի անցակետի ռուսական հատվածում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այդ պահից սկսած մինչև հիմա Հայաստանից դուրս եկած և հայկական բեռների Ռուսաստան մտած մեքենաների տարբերությունը կազմում է մոտ 1600: Այսինքն մենք կարող ենք ասել, որ այսօր հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում, որովհետև խնդիրը սկսվելուց անմիջապես առաջ ոչ մի հերթ չկար»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը