24 10 2022

Այս տնտեսական աճը կարող է մի քանի շաբաթում փլուզվել, երբ ռուսները վերադառնան. Սուրեն Պարսյան



«Ի հեճուկս կառավարության հայտարարած բարձրագոչ թվերին, այս տարի մենք ունենք բավականին մտահոգիչ իրավիճակ սննդի ոլորտում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Այս տարի Հայաստանի տնտեսությունն ութ ամիսների հաշվարկով գրանցել է 13,9 տոկոս ակտիվություն, որն աննախադեպ է՝ հաշվի առնելով տարածաշրջանի ցուցանիշները, նաև նախորդ տարիների իրավիճակը: Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ այդ տնտեսական աճն անարդարացի ձևով է բաշխվել տնտեսության ու բնակչության մեջ, և դրա վառ ապացույցը սննդի արդյունաբերություն է, որն ութ ամսիների հաշվարկով անկում է գրանցել:

Անկում է գրանցել կաթնամթերքի, մսամթերքի արտադրությունը, որոնք Հայաստանի այցեքարտն են տարիներ շարունակ հանդիսացել: Այն պայմանավորված է մի շարք հանգամանքներով․ առաջինն այն է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ գյուղատնտեսության ոլորտը լուրջ հարված է ստացել, որից կարծես թե առ այսօր մենք ուշքի չեն եկել: Իսկ կառավարության գյուղատնտեսական ծրագրերը շատ թույլ են, առանձին դեպքերում՝ անարդյունավետ, որոնք թույլ կտան այդ կորուստը լրացնել և նաև ստեղծել այնպիսի պայմաններ, որ գյուղոլորտը վերականգնվի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ