22 07 2022

Կառավարութունը և ԿԲ-ն, նման որոշում կայացնելուց առաջ, պետք է հանրությանն իրազեկեին․ Սուրեն Պարսյան



Հուլիսի 1-ից  շրջանառության մեջ է մտել ՝  անկանխիկ եղանակով գործարքներ կատարելու մասին օրենքը․  տնտեսագետ Սուրեն Պարսյանի  կարծիքով, կառավարությունն անհրաժեշտ ջանքեր չի գործադրել՝  տնտեսվարողներին նախապատրաստելու և հանրությանը տեղեկացնելու համար, որը թույլ կտա, օրինակ, նվազագույն ծախսերով անկանխիկ գործառույթներ իրականացնել կամ փոքր ու միջին բիզնեսին տեխնիկապես պատրաստվել անկանխիկ վաճառքների իրականացմանը։

 «Կառավարութունը և ԿԲ-ն նման որոշում կայացնելուց առաջ պետք է  հանրությանն իրազեկեին, ինչպես նաև տեխնիկապես այդ մեխխանիզմը մշակվեր և ներդրվեր․  մինչդեռ այս ամենի բացակայության  հետևանքով մենք ունենալու ենք լրացուցիչ ծախսեր ՝ հանրության և բիզնեսի մոտ։ Սա շատ նման է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ծրագրին, այդ ժամանակ ևս բիզնեսը դժգոհեց, որ այն լրացուցիչ ծախս է և այլն, կառավարությունն այդ ժամանակ որոշեց սուբսիդավորել փոքր բիզնեսը , իսկ այսօր  կառավարությունն անգործության է մատնված, որևէ աջակցություն փոքր ու միջին բիզնեսին չկա, և սրա արդյունքում փոքր ու միջին բիզնեսը լրացուցիչ ծախս է կատարում՝  բանկերին վճարելով բավականին մեծ գումարներ։ Իմ հետազոտություններով բիզնեսների  մոտավորապես 30 տոկոսը չունեն  անկանխիկ եղանակով գործարքներ անելու հնարավորություն տարբեր պատճառներով։ Այսինքն,  մենք մեր հանրության համար ստեղծել ենք լրացուցիչ սահմանափակումներ , բայց բնակչությանը չենք տվել անհրաժեշտ  գործիքներն ու մեխանիզմները, որ կարողանան օգտվել»։

Թեմայի շարունակությունը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ