ՔՊ
Մամուլի տեսություն 27 11 2018

ՔՊ-ի ներսում պայքարը դեռ նոր է սկսվում․ «Ժամանակ»

Ռեյտինգայիններն արդեն միմյանց վարկաբեկում են

««Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուները, համարելով, որ կողքից որևէ մրցակից չունեն, և իրենց իրական հակառակորդները հենց դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներն են, ամեն ինչ անում են իրար վարկաբեկելու համար:

Երևանի Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է Կարեն Չիլինգարյանը: Այս ընտրատարածքում «Իմ քայլի» մյուս թեկնածուները նրան մեղադրում են կուսակցական ռեսուրսները չարաշահելու մեջ՝ ասելով, որ Չիլինգարյանի հորեղբայրը ՔՊ-ի տարածքային կառույցի ղեկավարն է, և այդ ռեսուրսը օգտագործում է բացառապես եղբորորդու համար: 

Չիլինգարյանի եղբայր Բաբկեն Չիլինգարյանն էլ, ի պատասխան այդ մեղադրանքների, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժող ջան, ինչպես անցած տարի, այս տարի նույնպես թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Կարեն Չիլինգարյանն ինքն է իր քարոզչական պաստառները փակցնում։ Մենք չունենք ռեսուրս, գումարով աշխատող հարյուրավոր մարդիկ, բայց փոխարենն ունենք երիտասարդ թիմ»:

Այս ընտրատարածքից ՔՊ-ի կողմից առաջադրված են նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը: ՔՊ-ի ներսում իշխանության համար պայքարը դեռ նոր է սկսվում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Orphus համակարգ