«Հրապարակ»-ը գրում է․ ««Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ չկա ՔՊ ցուցակում։ Նա հիշեցրեց, որ ինքն անարխիստ է եւ որեւէ ընտրության չի մասնակցում, դրա համար չկա ՔՊ ցուցակում՝ մոռանալով, որ Գյումրու ավագանու անդամ է, եւ ասաց՝ ժողովի է։
Նույն հարցով դիմեցինք Դանիել Իոաննիսյանին։ Նա երկրում չէր, այնուհանդերձ, սիրալիր պատասխանեց․ «Այո, ակտիվ աջակցել եմ, սակայն հեղափոխության շատ աջակիցներ կան, որոնք ՔՊ ցուցակում չեն, ես հեղափոխության, բայց ո՛չ ՔՊ աջակից եմ»։ Կարծես ներքին նեղսրտվածություն կա Ձեր խոսքերի մեջ։ «Չէ, ես երեք տարբեր ուժերից առաջարկ եմ ստացել, մեծ մասը՝ անցողիկ տեղեր, ու նեղսրտած չեմ»։ ՔՊ-ից առաջարկ եղե՞լ է։ «Կոռեկտ չի ասել՝ որ ուժերից»։
Հանրության մեջ տեսակետ կա, որ «սորոսական թեւը» նեղացած է իշխանությունից եւ նոր քայլեր է ուզում անել։ «Նեղացած չենք, ես բնորոշման հետ՝ «սորոսական», համաձայն չեմ, քաղհասարակության ակտիվ հատվածից կան մարդիկ, որ ՔՊ ցուցակում են՝ Հերիքնազ Տիգրանյանը, Գայանե Աբրահամյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը