18 03 2022

Վարչապետին վիրավորելը հիմք չէ, ոստիկաններն են վիրավորվում վարչապետի փոխարեն․ փոխոստիկանապետ



Պարզվում է՝ ոստիկանություն մուտքագրված գրավոր բողոքներ՝ Նիկոլ Փաշինյանի ծանր վիրավորվելու մասին, դիմում որպես այդպիսին չկա, հանցագործության մասին հաղորդում նրա կամ  ընտանիքի անունից չի մուտքագրվում,  իրականում ոստիկանության աշխատակիցներն են վիրավորվում ՀՀ վարչապետի փոխարեն և նրա ընտանիքի անդամների, ու ըստ այդմ գործում են քաղաքական ծառայություն մատուցելու գնով: Մոտավորապես այսպիսի հիմնավորում հնչեց այսօր Ոստիկանությունում՝ ՀՀ գլխավոր ոստիկանապետի տեղեկալ Արա Ֆիդանյանի կողմից՝ ի պատասխան մեր հարցադրմանը, թե ինչ ընթացակարգով և ում կողմից են վարչապետ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին հասցված  ծանր վիրավորանքի դեպքով  քրգործեր հարուցվել:

Ճշտող հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ նրա ընտանիքի անդամներին ուղղված վիրավորանքները ինչպե՞ս են հասնում ՀՀ ոստիկանություն, փոխոստիկանապետն այսպես արձագանքեց. «Ոստիկանության ցանկացած աշխատակից, որը կտեսնի հանցագործության վերաբերյալ կոնկրետ իրավիճակ, կարող է համապատասխան ընթացք տալ»։

Ըստ պարոն Ֆիդանյանի մեկնաբանության՝ ոստիկանությունն ինքն է ինքնառաջադրվել այս հարցում ու փաստորեն մի ամբողջ համակարգի աշխատակիցներ՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից, իրենց պաշտոնից բխող պարտականություններից՝ պարտավորված կերպով  24 ժամ զննում են սոցցանցն ու ԶԼՄ հրապարակումները և սքրին արած արտատպումներով իրավական ընթացք են տալիս Փաշինյանի կամ նրա ընտանիքի անդամների հասցեին արված վիրավորական արտահայտություններին՝ վստահ լինելով, որ նա հաստատ խիստ վիրավորվել է այդ գրառումից ուստի անհրաժեշտ է ՔՐ օր 317.ք հոդվածի հատկանիշներով քրգործ հարուցել ու տուժող ճանաչել Նիկոլ Փաշինյանին, իսկ մեղադրյալները որպես կանոն ընդդիմադիր դաշտի գործիչներ են կամ երկորւմ ստեղծված անվտանգային ռիսկերից իրեց վրդովմունքն արտահայտող շարքային քաղաքացիներ: Չմոռանանք, ամեն քաղաքացի ազատ խոսքի ու իր բողոքն արտահայտելու իրավունք ունի, բայց հիմա այդ սահմանադրական իրավունքն իրացնելը դարձել է քրեորեն պատժելի արարք:

Հիմա ծնար վիրավորանքով քրգործերի տխուր վիճակագրությունը՝

ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը, միայն 2021 թվականին Հհ«ում գրանցվել է 268 հանցագործության դեպք։ Այդ  դեպքերից 17-ն ուղարկվել է դատարան, 134-ը կարճվել է,16-ը կասեցվել է, իսկ 101-ը գտնվում է ընթացքի մեջ. գրանցված դեպքերից 20-ը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։

2022 թ«ի տվյալներն ավելի «տպավորիչ են» .  նույն հոդվածի հատկանիշներով միայն եկուս ու կես ամսում  գրանցվել է 240 ծանր վիրավորանքով հանցագործության դեպք, որից 4-ն ուղարկվել է դատարան, 83-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, իսկ 148-ը գտնվում է ընթացթի մեջ. գրանցված դեպքերից 64-ը կրկին հանրային դեմքի է առնչվում, սա մոտավորապես նշանակում է, որ դարձյալ ոստիկանություն է վիրավորվել; վարչապետի կամ իքս պաշտոնյայի փոխարեն։

Սյուզի Բադոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ