«Այս իշխանությունների ամենամեծ սուտը, որ նույնիսկ բարոյականության սահմաններն է անցնում, իրենց նախընտրական քարոզչության ժամանակ խաղաղության դարաշրջանի մասին սուտն է» ,-այս մասին ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական կառույցների կազմակերպած բողոքի երթի ժամանակ, որը ՀՀ արտգործնախարարության շենքի դիմացից շարժվեց դեպի ՀՀ կառավարության շենք։
«Այն քաղաքական թիմը, որը հավակնում է երկրում իշխանության գալու և չգիտի, որ մեր տարածաշրջանում խաղաղությունը շատ դժվար բան է, այդ թիմը անգրագետ է քաղաքականապես։ Բայց ես Նիկոլ Փաշինյանի անցյալն իմանալով՝ համոզված եմ, որ նա ստել է իշխանության գալու համար։ Այսօր խաղա՞ղ են ապրում Ներքին Հանդի բնակիչները, թե՞ Նիկոլ Փաշինյա՛ն, դա քո հայրենիքը չէ»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը