Այսօր զոհված զինծառայողներից մեկը Արարատի մարզի Նոր կյանք համայնքից է՝ Էդուարդ Ռազմիկի Ռուստոմյան:
2003 թվականին ծնված Էդուարդը նորակոչիկ էր, ընտանիքի միակ որդին էր, եղբայրը 15 տարեկանում Սևանա լճում է խեղդամահ եղել, ունի երկու քույր: Նոր կայնքցիները տարատեսակ շշուկներ են շրջանառում համագյուղացու զավակի զոհվելու առնչությամբ, դեկտեմբերին էր զորակոչվել բանակ: Երեք ամսվա նորակոչիկի առեղծվածային մահվան լուրից հետո խոսվում է՝ գիշերը Սյունիքում թշնամու զորքի կողմից թույլ տրված սադրանքներ են եղել ու դրան հետևել է կարճ փոխհրաձգություն։
Փաստացի, գիշերը տեղի ունեցած ինքնասպանության վարկածով մի դեպք ունենք՝ Ալբերտ Լևոնի Սիրոյանը (ծնվ. 2002թ), այսինքն մեկ օրում 2 զոհ՝ լրիվ անհասկանալի հանգամանքներում և ևս մեկ վիրավորի մաիսն է ՊՆ-ն հաղորդել ուշ գիշերին:
Ընդգծենք, պաշտոնական հաղորդագրությամբ անգամ վիրավորում ստացած մեկ այլ զինծառայողի մասին հաղորդագրության մեջ փոխհրաձգության մասին ոչինչ չի նշվում:
Իսկ երկու ժամկետային զինծառայողների մասին ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է որ հայտնաբերվել են դիեր, որից մեկը՝ իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից ստացած վիրավորումով՝ ծնոտի շրջանում։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը