Հաղթել ենք, ուզում ենք արդար լինի, ուզում ենք նոր ընտրություն լինի։ Այս մասին Կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց փարաքարցիներից, որոնք եկել էին պահանջով, որ Կառավարությունից իրենց լսեն և իրենք ցանկանում են նոր ընտրություններ։
«Այսօր ասում են ժողովրդավարակական լիգայում բարձր տեղ ենք գրավել, բայց ժողովուրդը հավաքվել է իրենք չկան, չեն գալիս, չեն լսում, տեղեկություն ունենք, որ մարզպետն այստեղ է, բայց մարզպետը չի գալիս, տեսնում է, բարևում է նստում է իր ավտոն գնում է»,-ասաց փարաքարցիներից մեկը։
Հիշեցնենք, որ Փարաքարում իրենց ընտրված էին համարում միանգամից երկու մարդիկ՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն։ Տեղական ընտրությունների արդյունքներով՝ սկզբում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել էր 10 ձայնով։ «Ապրելու երկիր» կուսակցության պարզաբանման համաձայն՝ օրենքը թույլ է տալիս 40 տոկոս ձայներով ընտրել միակ թեկնածուի։ Ավելի ուշ ավագանու անդամները, այդ թվում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որոնք պաշտպանում էին «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուին, Մինասյանին ընտրել են 11 ձայնով, այսինքն՝ ձայների ավելի քան 50 տոկոսով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը