ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Քիչ անց կլինենք Արցախում: «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Քրիստինե Վարդանյանի և Ելենա Կիրակոսյանի հետ Ստեփանակերտում հանդիպումներ կունենանք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության, խմբակցությունների անդամների, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախում տիրող իրավիճակը և համատեղ հետագա քայլերը:
Կայցելենք նաև Արցախի տարբեր բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, արցախցիների խնդիրներին:
Հիշեցնեմ, որ «Հայաստան» խմբակցությունը տևական ժամանակ բարձրաձայնում է և ՀՀ ԱԺ նախագահությունից պահանջում է կազմակերպել Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ նիստ, որը իշխող խմբակցությունը չի իրականացնում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը