16 03 2022

Դա կատիգարիչսկի սուտ ա. Ներքին Հանդի բնակիչը հակադարձում է ՊՆ-ին



Երեկ՝ մարտի 15-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի տարածքում ադրբեջանցիներ են տեղակայվել ու հինգ վրան ամրացրել։ Լուրին անմիջապես անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարարությունը և հերքեց, որ նման բան է եղել՝ ասելով, որ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք չի մտել:

«5-րդ» ալիքի հետ զրույցում Ներքին Հանդի բնակիչը սուտ է որակում նախարարության տարածած տեղեկատվությունը. «Եթե իրենք ցանկանում են, թող գան ականատես լինեն, թե որտեղ է գտնվում մեր հողը, մեր տարածքը, հետո էդքանը կասե՞ն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ