14 03 2022

Ուկրաինայում կռվող ոչ մի վարձկանի չենք խնայելու․ ՌԴ ՊՆ



Ուկրաինայում գտնվող բոլոր վարձկանների տեղակայման վայրերը հայտնի են ռուս զինվորականներին, նրանց ուղղությամբ թիրախային հարվածները շարունակվելու են, ոչ մի վարձկանի նկատմամբ խղճահարություն, ներողամտություն չի ցուցաբերվելու, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Մի շարք երկրներ պետական մակարդակով խրախուսում են իրենց քաղաքացիների՝ որպես վարձկաններ, մասնակցությունը ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների դեմ ռազմական գործողություններում, որոնք տարվում են Ուկրաինայում։ Այդպիսի կարգավիճակով օտարերկրյա քաղաքացիների մահվան հետագա ամբողջ պատասխանատվությունը միայն այդ երկրների ղեկավարության խղճին է»,- ասել է Կոնաշենկովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ