Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Լեռնային Ղարաբաղից Ուկրաինայի դեմ կռվելու զորք ուղարկելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Այն պարզապես կոպիտ դեզինֆորմացիա է։
Իսկ այն, որ կամավորներ կան Սիրիայից, այն էլ Ուկրաինայի կողմից՝ Ռուսաստանի դեմ կռվող, միանշանակ է։ Թուրքիայից այդպիսի գրոհայիններ տեղափոխվել են, դա փաստ է և բոլորն այդ մասին գիտեն», - գրել է Բաբայանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը