Մարտի 13-ին ազգայնական գումարտակների նահանջող գրոհայինները դիվերսիա են կազմակերպել Դոնեցկի մարզի Ավդեեւյան կոքսաքիմիական կոմբինատում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրին։
Նշվել է, որ ձեռնարկությունում հրդեհ է սկսվել, որի խեղդիչ թունավոր ծուխը տարածվել է հարակից բնակավայրերում։ «Շարունակվող մարտական գործողությունների պատճառով հրդեհն անհնար է մարել»,- ավելացրել են գերատեսչությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը