Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 95 ռուս զինծառայող, փոխարենը 95 ռազմագերի էլ հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ: Նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժման և վերականգնման համար։
Նշվում է, որ գերությունից ռուս զինծառայողների վերադարձի համար մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը