24 01 2024

Իլ-76-ի խոցվել է Ուկրաինայի ԶՈւ կողմից. ՌԴ ՊՆ

Իլ-76-ի խոցվել է Ուկրաինայի ԶՈւ կողմից. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել փոխանակման նպատակով ուկրաինացի գերիների տեղափոխող Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ այսօր՝ ժամը 11:15-ին, Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել, որի հետևանքով խոցվել է ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը թռչում էր Չկալովսկի-Բելգորոդ երթուղիով:

«Ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խարկովի մարզի Լիպցի շրջանից՝ զենիթահրթիռային համակարգի կիրառմամբ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռադիոլոկացիոն սարքավորումները դիտարկել են ուկրաինական երկու հրթիռների արձակումը: Օդանավում եղել են անձնակազմի վեց անդամ, փոխանակման նպատակով ուկրաինացի 65 զինծառայող և նրանց ուղեկցող երեք ռուս զինվորական։

Ուկրաինայի ղեկավարությունը շատ լավ գիտեր, որ այսօր ուկրաինացի զինվորականները ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվելու էին Բելգորոդի օդանավակայան՝ փոխանակման նպատակով։

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փոխանակումը պետք է տեղի ունենար կեսօրին ռուս-ուկրաինական սահմանի «Կոլոտիլովկա» անցակետում։

Նացիստական Կիևի ռեժիմը գնաց այս քայլին՝ նպատակ ունենալով մեղադրել Ռուսաստանին ուկրաինացի զինվորականների ոչնչացման համար։ Կատարելով այս ահաբեկչությունը՝ Ուկրաինայի ղեկավարությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝ անտեսելով իր քաղաքացիների կյանքը», - ասվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ