12 12 2023

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում ռուս խաղաղապահի մահվան փաստը

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում ռուս խաղաղապահի մահվան փաստը

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում վթարի հետևանքով ռուս խաղաղապահի մահվան փաստը։ Հաղորդվում է, որ երկու խաղաղապահ էլ վիրավոր են։

«2023 թվականի դեկտեմբերի 11-ին ռուսական խաղաղապահ զորախմբի БТР-82-ի՝ լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, երկուսը ստացել են միջին և ծանր վնասվածքներ»,- նշված է  ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Նշվում է նաև, թե ադրբեջանական կողմից տուժած ռուս խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ