13 03 2022

Առաջնորդվել միայն համազգային շահերով․ Վահագն Խաչատուրյանը երդվեց



ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը ԱԺ հատուկ նիստում ստանձնեց նախաագյի պարտականությունները։

Նորանկախ Հայաստանի հինգերորդ ու խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի երկրորդ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանը եերդվեց աջ ձեռքը Վեհամոր Ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության մայր օրինակի վրա։

Խաչատուրյանը երդվեց հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով, ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ