Խոր ցավով հայտնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացավ հայ մշակույթի անխոնջ պահապան, Հայ ֆիլհարմոնիայի երկարամյա տնօրեն, մշակութային և հասարակական գործիչ, անկրկնելի մարդ և ընկեր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Զալիկի Մանասյանը: Այս մասին հայտնում է դերասան Անահիտ Մութաֆյանը։
«Նրա ապրած ողջ կյանքը համակ նվիրում էր հայ մշակույթին և ազգային հոգևոր ժառանգությանը, որպես գիտնական և դասախոս ու բացառիկ մտավորական Գագիկ Մանասյանը սիրված ու հարգված անձնավորություն էր թե իր ղեկավարած կոլեկտիվներում և թե հանրության մեջ:
Նա մարդասիրության և ընկերասիրության բացառիկ օրինակ էր մեզ համար: Գագիկ Մանասյանը անգնահատելի ծառայություն է մատուցել արվեստի և մշակույթի ուղին բռնած հազարավոր անհատների, ովքեր այսօր խորապես վշտակցում են նրա ընտանիքին և բոլոր հարազատներին: Գագիկ Մանասյանի ինքնանվիրումով ապրած կյանքը, նրա ողջ կենսագրությունը անջնջելի հետք են թողնելու գալիք սերունդների հոգիներում:
Գնաս խաղաղությամբ մշակույթի գիտակ, անզուգական մտավորական, ազգային մշակույթի անխոնջ պահապան, պատվարժան մարդ և սիրելի ընկեր»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը