11 03 2022

ԱՆ-ն հրապարակել է «թաքնված» աղ պարունակող սննդամթերքների ցանկ

ԱՆ-ն հրապարակել է «թաքնված» աղ պարունակող սննդամթերքների ցանկ

Առողջապահության նախարարությունը հրապարակել է սննդում աղ պարունակող մթերքների մասին տեղեկատվություն, որում ներկայացված է առօրյայում օգտագործվող այն մթերքների ցանկը, որոնք իրեց մեջ «թաքնված» աղ են պարունակում։ Տեղեկատվական լուսանկարում շեշտված է, որ ՀՀ բնակչությունը 2 անգամ չարաշահում է աղի օգտագործումը սննդակարգում։

Հիշեցնենք, որ ԱՆ-ն նախագիծն է մշակել, որով առաջարկվում է հանրային սննդի կետերում սեղաններին աղ չդնել, եթե հաճախորդը չի պահանջել։ Նախագիծը  քննարկվել է սոցցանցերում և քննադատության արժանացել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ նախագծի շուրջ ոչ թե աղմուկ է բարձրացել, այլ այն հանրային քննարկման լավ առիթ է դարձել։

Նշենք, որ նոր արգելքը խախտելու դեպքում նախարարությունն առաջարկում է տնտեսվարողին տուգանել 30.000 դրամի չափով: Նախագիծը հրապարակվել է մարտի 2-ին։ Հանրային քննարկման համար ժամկետ է սահմանվել մարտի 17-ը։ Դրանից հետո այն արդեն կներկայացվի Կառավարության քննարկմանը, իսկ հաստատվելու դեպքում՝ ՀՀ Ազգային ժողովին:

Нет описания.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ