Արթուր Թովմասյանը գրում է․
Ցորենը թանկացավ 20-30 դրամով. ալյուրի 50 կիլոգրամանոց պարկը 12.600 դրամից դարձել է 13.400 դրամ այսինքը մոտ 6-7%: Թանկացումներից բխող բոլոր հացաբուլկեղենը շղթայաբար թանկանալու է:
Հայաստանում հացահատիկի տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 980 հազար տոննա: Միայն ցորենի պահանջարկը՝ շուրջ 460 հազար տոննա է, որից շուրջ 80-85 հազար տոննան տարեկան արտադրում էր Արցախը:
Հայաստանն ու Արցախը միասին արտադրում էին շուրջ 600 հազար տոնա հացահատիկ (ընդհանուր պահանջարկի մոտ 57%-ը), իսկ դրսից ներկրումը՝ կազմել էր շուրջ 450 հազար տոննա (43%):
Մեր երկիրն ու ժողովուրդը կարող է կանգնել լրջագույն ճգնաժամի առաջ, իսկ ժողընտիր վարչապետը ու նրա վայ կառավարությունը լռում է, կամ էլ ասում է՝ հետո ի՞նչ, մենք մեր ճանապարհից չենք շեղվելու:
Հ.Գ. Մի հարց տամ Ձեզ հարգելի ժողովուրդ, էն որ ասում էին Արցախը չլինի լավ եք ապրելու, հիմա ոնց ա լավ ապրու՞մ եք, ապագա կա՞, հարգելի ժողովուրդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը