21 07 2023

Տարածքում, որտեղ ձևավորվել է Ադրբեջանը, 1000-ամյակներով ապրել են տարբեր ազգություններ. Արթուր Թովմասյանի պարզաբանումը

Տարածքում, որտեղ ձևավորվել է Ադրբեջանը, 1000-ամյակներով ապրել են տարբեր ազգություններ. Արթուր Թովմասյանի պարզաբանումը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մեկնաբանել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին ուղղված իր ուղերձը

2023 թվականի հուլիսի 21-ին ուղերձով դիմել եմ Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին, որտեղ հնչեցրած «հազարամյակներ շարունակ ապրել ենք կողք-կողքի» արտահայտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Հստակեցնելու համար ընդգծում եմ, որ տարածքում, որտեղ 20-րդ դարի 30-ական թթ-ին ձևավորվել է Ադրբեջանի Հանրապետությունը, 1000-ամյակներով ապրել և ապրում են տարբեր ազգություններ՝ աղվաններ, թալիշներ, լեզգիներ, քրդեր, ուդիներ, թաթեր, ցախուրներ և այլք:

Գաղտնիք չէ, որ ազգային փոքրամասնությունները միշտ էլ ճնշվել են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի կողմից: Հենց այդ պատճառով էլ  2020 թվականի պատերազմի ժամանակ, կոչով դիմել էի բոլոր այդ ազգ-ազգություններին, որ զերծ մնան Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց, որ կարող են սպիտակ դրոշով անցնել մեր կողմը, ու մենք կապահովենք նրանց անվտանգությունը՝ ընդհուպ տեղափոխելով երրորդ երկիր:

«Կողք-կողքի, հարևանությամբ ապրելու» մասին միտքս վերաբերում էր այդ ժողովուրդներին:

Ուղերձի շեշտադրումները պատմական ու իրադարձային հենք ունեն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ