Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային,այլ նաեւ պարենային ճգնաժամի նոր փուլ։ Այս թեմային է անդրադարձել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։
«Ակնհայտ է, որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաեւ պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում։
Արդեն իսկ կան ահազանգեր, որ առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։
Մարդիկ համոզված չեն,որ մեկ շաբաթ անց կարող են այդ ապրանքները հայթայթեն։
Ինչքա՞ն ալյուրի,շաքարավազի,ձեթի,աղի եւ այլ առանցքային պարենամթերքների պաշար ունի Հայաստանը։
Առհասարակ պաշար ունի,թե՞ ՝ոչ։
Ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ։
Մարդկանց շրջանում աստիճանաբար պանիկա է հասունանում,իսկ պատկան մարմինները լռում են»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը