10 03 2022

Ի՞նչ վիճակում է Խրամորթում վիրավորված տղամարդը. Արցախի ԱՆ-ն մանրամասնում է

Ի՞նչ վիճակում է Խրամորթում վիրավորված տղամարդը. Արցախի ԱՆ-ն մանրամասնում է

Այսօր՝ մարտի 10-ին, ժամը 10:35-ին  իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արակդիի Բաղդասարյանը տեղափոխվել  է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն: Վիրավորվածի մոտ առկա է  գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:

Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ